Հայաստանի ազգային արխիվը պատրաստվում է թողարկել 1832թ. Ղարաբաղի բնակչության աշխարհագիրը![]() 15 սեպտեմբերի 2010 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային արխիվը պատրաստվում է թողարկել « 1832թ. Ղարաբաղի գավառի աշխարհագիրը», որը հրատարակվելու է 2011-ին ռուսերեն լեզվով (բնագրի լեզուն): Ինչպես հայտնել է լրագրողներին Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, այդ հետազոտությունը, որն անցկացվել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարի խորհրդի վիճակագրական բաժնի թղթակից-անդամ Ի. Շոպենի կողմից, դարձել է Ղարաբաղի բնակչության առաջին մարդահամարը: «Հայաստանի ազգային արխիվը փաստաթղթեր է պարունակում սկսած 19-րդ դարից, երբ Հայաստանը մտել է Ռուսական կայսրության կազմի մեջ: Իսկ ամենավաղ փաստաթղթերը սկսվում են Շոպենի մարդահամարից»,- ասել է Վիրաբյանը: Նրա խոսքերով, հրապարակվելու են նաև յուրաքանչյուր գյուղի տվյալները. քանի հայ և քանի մահմեդական է բնակվել Ղարաբաղի տարածքում: «Մենք ցույց կտանք, թե որ գյուղն է եղել բնիկ հայկական, իսկ որտեղ բնակվել են Պարսկաստանից եկած ներգաղթյալները: Դա արվում է հերքելու համար ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունն այն մասին, թե Լեռնային Ղարաբաղում հայեր չեն եղել, նրանք եկել են Պարսկաստանից Ռուսաստանի օգնությամբ».- նշել է նա: Ղարաբաղի գավառը իր տարածքով ավելի մեծ է եղել ժամանակակից ԼՂՀ տարածքից, և նման հաշվարկով մահմեդականները Ղարաբաղի գավառում ավելի շատ են եղել: Սակայն ներկա ԼՂՀ տարածքում բնակչության մեծամասնությունը կազմել են հայերը: Աշխարհագրում նշվում են նաև մարդու ունեցվածքը, նրա ազգակցական կապերը, գործունեության տեսակը և սոցիալական խումբը, որին նա պատկանել է: «1920-ականներին տեղի է ունեցել արխիվների վերաբաշխում, Հայաստանին վերաբերող փաստթղթերի մի մասը տեղափոխվել է Թբիլիսիից Երևան, իսկ Երևանի արխիվի մի մասը` Նախիջևան և Բաքու: Այն, որ այդ փաստաթուղթը պահպանվել է մեզ մոտ, հրաշք է»,- ասել է Ամատունի Վիրաբյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |