8-րդ Շեքսպիրյան փառատոնը Հայաստանում կարող է վերջինը լինել![]() 15 սեպտեմբերի 2010 - 16:13 AMT PanARMENIAN.Net - «Մենք ծանր ֆինանսական դրության մեջ ենք, և Վահրամ Փափազյանի անվան Շեքսպիրյան փառատոնը փակման վտանգի եզրին է»,- սեպտեմբերի 15-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: Նրա խոսքերով, փառատոնի ֆինանսավորումը, որը նախկինում իրականացվում էր Երևանի քաղաքապետարանի կողմից, այս տարի անհայտ պատճառներով դադարեցվել է: «Եվ եթե իրավիճակը չփոխվի, ապա հաջորդ տարի մենք ստիպված կլինենք հրաժարվել փառատոնից»,- նշել է Ղազանչյանը: Նա հավելել է նաև, որ չնայած դժվարություններին, փառատոնի շրջանակներում Երևան կայցելի բրիտանացի խոշորագույն բեմադրիչներից մեկը` Փիթեր Բրուքը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |