Էգբերտ Մայեր. Եթե ԼՂՀ-ն Հայաստանի վերահսկողության ներքո է, ապա ինչո՞ւ է հրադադարի պայմանագիրը եռակողմ![]() PanARMENIAN.Net - Եթե, ինչպես Ադրբեջանն է պնդում, ԼՂՀ և նրա հարակից տարածքները գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո, ապա ինչո՞ւ է հրադադար հաստատելու համար եռակողմ համաձայնագիր կքնվել: «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործի քննության ընթացքում նշված հարցն ադրբեջանցի դիմումատուներին ու Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչներին ուղղեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր, նիդերլանդացի Էգբերտ Մայերը: Մինչ այդ հնչած ելույթներում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանն անդրադարձել էր խնդրին ու փաստարկված ներկայացրել, որ ԼՂՀ և նրա հարակից տարածքում արդյունավետ վերահսկողություն իրականացնում են միայն ԼՂՀ իշխանությունները: «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով Ստրասբուրգում ընթացող լսումներին ադրբեջանցի հիմնական դիմումատուն չի մասնակցում: Քննարկումներին մասնակցելու նպատակով Էլհան ու Ադիշիրին Չիրագովները ժամանել են Եվրոպա, սակայն Ստրասբուրգ չեն հասել: Շրջանառվող տեղեկատվության համաձայն` Չիրագովները Փարիզից մեկնել են ոչ թե Ստրասբուրգ, այլ Դյուսելդորֆ: Գործի քննության ժամանակ ադրբեջանցիներից ներկա են գտնվել երկուսը` Ակիֆ Հասանովը և Ֆեհրեդին Փաշաևը: Հիշեցնենք, որ Ստրասբուրգում այսօր մեկնարկել են «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով լսումները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |