Հայաստանն ու Թուրքմենստանը թեթև արդյունաբերության ոլորտը հեռանկարային են համարում համագործակցության համար![]() PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աթա Սերդարովին։ Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջև ծավալված արդյունավետ փոխգործակցության խորացմանը։ Ինչպես նշվում է ՀՀ կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման գործում կառավարության ղեկավարը կարևորել է Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։ Այդ համատեքստում Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել Երևանում 2010 թ. ապրիլին կայացած հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի աշխատանքների ընթացքից։ Մասնավորապես, նա ողջունել է նիստի շրջանակներում թուրքմենական ապրանքների ցուցահանդես-վաճառքի կազմակերպումը և կարևորել հանձնաժողովի որոշմամբ Հայաստանի ու Թուրքմենստանի միջև ձևավորված իրավապայմանագրային դաշտի թարմացումը։ Զրուցակիցները հեռանկարային են համարել թեթև, մասնավորապես տեքստիլ արդյունաբերության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը։ Խոսելով մշակութային կապերի սերտացման և ամրապնդման անհրաժեշտությունից` վարչապետը կարևորել է երկու երկրներում փոխադարձաբար մշակույթի օրերի կազմակերպումը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |