ՀՀ ԿԲ թողարկել է «Մարիո Կեմպես» արծաթե հուշադրամը![]() 15 սեպտեմբերի 2010 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել նոր արծաթե հուշադրամ` նվիրված Մարիո Կեմպեսին: Հուշադրամը թողարկվել է «Համաշխարհային ֆուտբոլի արքաները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում: Հուշադրամի դիմերեսի վերևի կիսաշրջանում պատկերված է «KINGS OF FOOTBALL» անգլերեն մակագրությամբ եզրագծված թագ, որը պահպանում են երկու առյուծներ: Պատկերի ներքևի մասում ֆուտբոլի գնդակ է: Ներքևի կիսաշրջանում նշված է հուշադրամի անվանական արժեքը` «100 ԴՐԱՄ», որից ներքև Հայաստանի Հանրապետության զինանշանն է: Զինանշանի երկու կողմում թողարկման տարեթիվն է` ձախում «20», աջում` «10»: Զինանշանից աջ ներքևում Լեհաստանի դրամահատարանի առևտրային նիշն է: Եզրաշուրթի շրջագծով վերևում` հայերեն, իսկ ներքևում անգլերեն մակագրված են համապատասխանաբար` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»: Հուշադրամի դարձերեսին Արգենտինայի դրոշի գունային ֆոնի վրա Մարիո Կեմպեսի դիմապատկերն է, որից ձախ ֆուտբոլի գնդակ է: Դիմապատկերից ձախ եզրաշուրթի մոտ ձևավորող հեղինակի խորագիրն է: Ներքևում եզրաշուրթի մոտ Մարիո Կեմպեսի ստորագրությունն է: Վերևում եզրաշուրթի մոտ շրջագծով լատինատառ մակագրություն է`«MARIO KEMPES»: Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր: Ուրվագծերի հեղինակն է Լեհաստանի դրամահատարանի դիզայներ Ռոբերտ Կոտովիչը: Հուշադրամը դրվագվել է Լեհստանի դրամահատարանում: Հուշադրամի բնութագիրը. Անվանական արժեքը 100 դրամ Մետաղը և հարգը արծաթ, 925 + 50 Զանգվածը 28,28 + 0,25 գ Տրամագիծը 38,61 + 0,15 մմ Որակը պրուֆ Դրամաշուրթը հարթ Տպաքանակը մինչև 20000 հատ Այս մասին հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |