ՌԴ ռեգիոնների ղեկավարները կժամանեն Հայաստան համագործակցության հնարավորությունն ընդլայնելու նպատակով![]() PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին: Ինչպես հաղորդում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, հանդիպմանը ներկա էր նաեւ ԱՊՀ գործերով «Ռուսաստանյան համագործակցություն» դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցիչ Վիկտոր Կրիվոպուսկովը: ՀՀ փոխվարչապետի` առաջիկայում Ռուսաստանի Դաշնություն կատարելիք աշխատանքային այցի համատեքստում քննարկվեցին Հայաստանի մարզերի եւ ՌԴ ռեգիոնների միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ գալիք տարվա առաջին եռամսյակում ՌԴ ռեգիոնների ղեկավարների մասնակցությամբ Հայաստանում համաժողովի անցկացման հնարավորությանը: Համաժողովը նվիրված է լինելու երկու երկրների միջեւ ապակենտրոնացված մակարդակով համագործակցության հաստատման ու ընդլայնման հարցերին, ՀՀ մարզերի եւ ՌԴ ռեգիոնների միջեւ առեւտրատնտեսական, հումանիտար կապերի խորացման ու զարգացման հեռանկարներին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |