Սեյրան Օհանյան. YouTube կայքում զետեղված տեսահոլովակը զինվորին ծեծի ենթարկելու մասին, ապատեղեկատվություն է![]() ![]() PanARMENIAN.Net - «Ցավոք, մինչ օրս մեզ չի հաջողվել պարզել այն մարդու անձը, որը նման սադիստական վերաբերմունք ունի զինվորի հանդեպ»,-հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով YouTube կայքում զետեղված տեսահոլովակը, որտեղ ՀՀ ԶՈւ համազգեստով երիտասարդներ ենթարկվում են ծեծի ու ստորացումների: Ըստ նախարարի, այժմ տեսահոլովակը ուսումնասիրում են մասնագետները, սակայն հնարավոր չեղավ նույն սեղմ ժամկետում պարզել տեսահոլովակի մասնակիցների անձը, քանի որ նրանց դեմքերը չեն երևում: «Ես վստահ եմ, որ դա ապատեղեկատվություն է, և ես չեմ հավատում, որ նման միջադեպ կարող էր պատահել և նկարահանվել տեսաժապավենի վրա»,-ասել է Սեյրան Օհանյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |