Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող հայերը ցանկանում են ծառայել ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանում15 սեպտեմբերի 2010 - 20:59 AMT PanARMENIAN.Net - «Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ ես պարտադիր կբարձրացնեմ այդ հարցը` կապված Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող հայերի խնդրանքի հետ, ովքեր ցանկանում են զինվորական ծառայությունն անցնել ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանում»,- խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում, պատասխանելով ՀՅ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Օհանյանի խոսքով, իրեն դիմել են նաև այլ երկրների քաղաքացի հանդիսացող հայեր` խնդրելով հնարավորություն ընձեռել ծառայելու հայկական բանակում: Նա հաղորդել է նաև, որ յուրաքանչյուր զինակոչի ժամանակ Հայաստանի մոտ 400 քաղաքացիներ, ովքեր վաղուց բնակվում են արտասահմանում, կամավոր զորակոչվում են Հայաստանի ԶՈՒ շարքեր: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |