Երևանում քննարկում են Հայաստանում գինեգործության զարգացման հեռանկարները16 սեպտեմբերի 2010 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Երևանում բացվել է Ֆրութֆուլ Արմենիա 6-րդ միջազգային համաժողովը, որն ընթացիկ տարում նվիրված է Հայաստանում խաղողագործության և գինեգործության զարգացման հեռանկարներին: Համաժողովի հիմնական թեման հայկական գինու աշխարհում ճանաչելի ապրանքանիշ ստեղծելու հնարավորությունն է` որակյալ խաղողի մշակման, բարձրորակ գինու արտադրության, արտահանման և վաճառքի ճիշտ կազմակերպման հաշվին: Համաժողովի ընթացքում տեղի կունենա հայկական գինիների համտես-մրցույթ աշխարհի ամենահայտնի գինեգետներից մեկի` Միշել Ռոլանի մասնակցությամբ: Ֆրութֆուլ Արմենիային հրավիրվել են խաղողագործներ, գինեգործներ, գինեգետներ, մարկետոլոգներ Ֆրանսիայից, Արգենտինայից, Իտալիայից, Ավստրիայից և այլն: Ելույթ ունենալով Ֆրութֆուլ Արմենիայում` ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը հաղորդեց, որ 1976-80թթ. Հայաստանում եղել է 36.4 հազար հա խաղողի այգի, բայց հետո այդ տարածքը կրճատվել է և 2001-2005թթ. հասել 14.1 հազար հա-ի: Իսկ այժմ խաղողի այգիները զբաղեցնում են 16.5 հազար հա տարածք: Միաժամանակ նա հատուկ ուշադրություն դարձրեց այն փաստին, որ բերքատվությունը գրեթե երկու անգամ աճել է. 2010-ին 1 հեկտարից ստացվել է 149 ց խաղող 1976-80թթ. 74.9 ց փոխարեն: Այդ երևույթը Սամվել Ավետիսյանը բացատրեց ֆերմերների շահագրգռվածությամբ, խաղողի նոր տեսակներով և նոր տեխնոլոգիաներով: Նրա խոսքերով, 2020-ին ենթադրվում է Հայաստանում մեծացնել խաղողի այգիների տարածքը մինչև 33.2 հազար հա, իսկ բերքատվությունը` 1 հա-ից մինչև 160 ց: Բացի այդ, փոխնախարարը հաղորդեց, որ ընթացիկ տարում սպասվում է խաղողի 250 հազար տ բերք, որից 130 հազար տոննան մթերվելու է, մնացածն իրացվելու է թարմ տեսքով և արտահանվելու է: Նա կարծում է, որ 2010-ին իրացման հետ կապված խնդիրներ չեն լինի: Համաժողովի ընթացքում քննարկումներ կլինեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ազատ տնտեսական գոտու և սառնարանային համալիրի ծրագրերի շուրջ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |