Ամերիաբանկը նախատեսում է շարունակել փոքր և միջին ձեռնարկատիրության ֆինանսավորումը![]() 16 սեպտեմբերի 2010 - 14:36 AMT PanARMENIAN.Net - «Ամերիաբանկն արդեն լիովին բաշխել է 20 մլն դոլարը` նախատեսված փոքր և միջին ձեռնարկատիրության ֆինանասավորման համար FMO և DEG հետ վարկային պայմանագրի շրջանակներում»,- Երևանում լրագրողներին հայտնել է բանկի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: Նրա խոսքերով, վարկերը մինչև 1.5 մլն դոլար տրամադրվել են այն ընկերություններին, որոնց շրջանառությունը չի գերազանցում 5 մլրդ դրամը, աշխատողների քանակը` 200 մարդը: Նրա խոսքերով, բանկի կողմից տրամադրվել է 67 վարկ փոքր և միջին ձեռնարկատիրության ֆինանսավորման համար: Մենք մտադիր ենք հետագայում շարունակել այդ ծրագիրը FMO և DEG հետ` ֆինանսավորման չափսերը մեծացնելու համար»,- ասել է նա: Սոցիալական ռիսկերի կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության համակարգի ներմուծումից հետո բանկը հնարավորություն է ստացել իջեցնել տոկոսադրույքներն իր հաճախորդների համար: «Այդ ծրագրով վերաֆինանսավերվել են վարկերը, որոնք տրվել են 2009-ի ապրիլից: Ավելին, մենք ծրագիր ենք մշակել, որի համաձայն այն հաճախորդները, որոնք վարկեր են ստացել և սպասարկում են դրանք առանց վարկային պայմանագիրը խախտելու, հնարավորություն են ունենում երկու տարվա ընթացքում յուրաքանչյուր 6 ամիսը մեկ օգտվել տոկոսից, որը փոքրանում է 0.5 տոկոսով, այսինքն`ընդհանուր առմամբ 2 տոկոսով»,- ասել է նա: Արտակ Հանեսյանը նշել է, որ մոտ ապագայում բանկը նախատեսում է լրացուցիչ միջոցներ ներգրավել առաջատար միջազգային ֆինասնական կառույցներից: Ինչ վերաբերվում է վերամշակվող էներգետիկայի ֆինանսավորմանը, ապա բանկը ստացել է 5 մլն դոլար վարկային պայմանագրով նախատեսված 10 մլն դոլարից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |