Արտակ Հանեսյան. Դրամական փոխանցումների շուկայում կայունացում է նկատվում, ոչ թե՝ ծավալների կրճատում![]() 16 սեպտեմբերի 2010 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Դրամական փոխանցումների շուկայում կայունացում է նկատվում, ոչ թե՝ ծավալների կրճատում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: Ըստ նրա, մարդկանց դրական սպասումներն անցյալ տարի հանգեցրին նրան, որ դրամական փոխանցումները Հայաստանի տնտեսության ոլորտ աճեցին: «Սակայն, հետո ամեն ինչ կայունացավ, ուստի, ինձ թվում է, որ դա կայոունացում է, ոչ թե՝ նվազում»,-նշել է նա: 2010 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ բանկային համակարգի միջովոցվ ֆիզիկական անձանց անունով փոխանցվել է 479,9 մլն դոլար: Ինչպես ասվում է ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկատուի մեջ, այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4,2 տոկոսով կամ 19,2 մլն դոլարով: Ընդ որում 2010թ. հունվար-հուլիսին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձնաց անունով փոխանցվել է 776,9 մլն դոլար: Այդ ցուցանիշը կրճատվել է 9,1 տոկոսով կամ 77,4 մլն դոլարով 2009թ. նույն ժամանակաշրջանի համեմատ:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |