Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել երկրի բնակչության զբաղվածության կարգավորման միջոցառումների ցանկի նախագծին

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել զբաղվածության կարգավորման 2011թ. պետական ծրագրի և միջոցառումների ցանկի նախագծին և որոշել այն սահմանված կարգով «ՀՀ 2011թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի կազմում ներկայացնել ՀՀ Ազգային Ժողով։

Ծրագրի նպատակն է բնակչության լրիվ և արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծմանն ուղղված միջոցառումների իրականացումը, զբաղվածության խթանումը, ՀՀ տնտեսության վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցության պատճառով աշխատաշուկայում առաջացած լարվածության հաղթահարումը և այլն։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---