«Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա»-ն կրկին խախտել է բարեխիղճ մրցակցության հիմքերը![]() 16 սեպտեմբերի 2010 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 16-ի արտահերթ նիստում ՀՀ ՏՄՊՊՀ-ը որոշում է կայացրել վարչական վարույթ հարուցել «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ նկատմամբ` անբարեխիղճ մրցակցության գործողության հնարավոր դրսևորման համար: Հանձնաժողովի կողմից իրականացվող դիտանցումների արդյունքում, երևանյան առևտրի կետերում հայտնաբերվել են «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի» արտադրության տարբեր տեսակի հավկիթներ, որոնց վրա բացակայում է արտադրության ժամկետը: Ընդ որում, նույն խախտման համար ընկերությունն, ի թիվս ձու արտադրող 4 այլ տնտեսվարողների, արդեն իսկ պատասխանատվության է ենթարկվել հանձնաժողովի հուլիսի 28-ին կայացրած որոշմամբ`ստանալով որոշումն ուժի մտնելուց 20-օրյա ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարություն: Օգոստոսի 30-ին` ժամկետը լրանալուց մեկ օր առաջ, Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հանձնարարությամբ, դարձյալ դիտարկումներ են կատարվել, որոնց արդյունքում պարզվել է , որ բոլոր ձու արտադրողներն արդեն վերացրել են խախտումը, բացառությամբ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի»: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |