Երևանի կոնյակի գործարանը մտադիր չէ հրաժարվել Արարատի պատկերից![]() 16 սեպտեմբերի 2010 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Արարատ կոնյակների նոր փաթեթավորումը կպահպանի Արարատի պատկերով նախկին լոգոն, PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել Երևանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) մամլո ծառայությունից: «Նոր փաթեթավորումը պարունակում է նաև հատուկ մշակված լոգո, որը պատկերում է փյունիկ թռչունին և լատինական A գլխատառը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ Երևանի կոնյակի գործարանը հրաժարվում է Արարատ լեռան պատկերումից, ԵԿԳ-ից հաղորդել են, որ այն չի համապատասխանում իրականությանը: Ավելին, բացի ներկայիս լոգոյից, Արարատ լեռան պատկերը կենտրոնական տեղ է զբաղեցնում թարմացված փաթեթավորման առանց բացառության բոլոր պիտակների վրա: Այս տարի ԱրԱրԱտ կոնյակները կփոխեն իրենց փաթեթավորումը: Նոր փաթեթավորման պաշտոնական շնորհանդեսը կկայանա հոկտեմբերի 12-ին Երևանում մամլո ասուլիսի ընթացքում` արտասահմանյան ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |