ANCA. «Ոչ» ասենք Մեթյու Բրայզայի թեկնածությանը Բաքվում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

ANCA. «Ոչ» ասենք Մեթյու Բրայզայի թեկնածությանը Բաքվում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) քարոզարշավ է սկսում Մեթյու Բրայզային Սենատի կողմից Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատելու դեմ: ANCA-ն կոչ է անում ընտրողներին զանգահարել իրենց սենատորին կամ նամակ ուղարկել էլեկտրոնային հասցեին`խնդրելով քվեարկել Բրայզայի թեկնածության դեմ:

Հաղորդագրությունում նաև նշվում է, որ Բրայզան այն դիվանագետը չէ, որը կարող է Բաքվում ներկայացնել ԱՄՆ շահերը: Արտաքին հարաբերությունների Սենատի հանձնաժողովում լսումները նշանակվել են սեպտեմբերի 21-ին: Լսումները վարելու է հանձնաժողովի նախագահ սենատոր Ջոն Քերին:

Օգոստոսի 3-ին Բրայզայի թեկնածության համար քվերակությունը հետաձգվել էր սենատոր Բարբարա Բոքսերի արգելքի պատճառով, որն անբավարար էր համարել թեկնածուի պատասխանները`կապված ԼՂ հակամարտության լուծման, Հայոց ցեղասպանության ճանաչման և ԼՂՀ ՊԲ ու Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում միջադեպերի հարցերի հետ: Բրայզայի թեկնածության դեմ հանդես է եկել նաև սենատոր Ռոբերտ Մենենդեսը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---