Բնական գազի առաքումը Հայաստան հետաձգվում է ևս երկու օրով

Բնական գազի առաքումը Հայաստան հետաձգվում է ևս երկու օրով

PanARMENIAN.Net - «Գազպրոմէքսպորտ» ընկերությունը շարունակում է աշխատանքները, և բնական գազի առաքումը Հայաստան կհետաձգվի ևս երկու օրով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է «ՀայՌուսԳազարդ» ընկերության մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը: Ամենայն հավանականությամբ, գազը Հայաստան մուտք կգործի սեպտեմբերի 19-ին:

Սեպտեմբերի 15-17-ը լիովին դադարել է բնական գազի մատակարարունը Վրաստան և Հայաստան` կապված «Գազպրոմ-Տրանսգազ Ստավրոպոլ» ԲԲԸ-ի կողմից «ՀյուսիսայինԿովկաս- Անդրկովկաս» գազատարի վրա իրականացվող աշխատանքների հետ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---