Ալեքսանդր Բոժկո.Կիեւի պետական համալսարանում կստեղծվի հայագիտության ամբիոն![]() 17 սեպտեմբերի 2010 - 16:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 17-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյին` դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ: ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպանին` երկարամյա, արդյունավետ աշխատանքի եւ ավանդական բարեկամության ու փոխըմբռնման վրա հիմնված հայ-ուկրաինական հարաբերություններում ունեցած ներդրումի համար եւ հաջողություններ մաղթեց հետագա աշխատանքում: ԱԺ նախագահը կարեւորեց միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը` նշելով, որ փոխադարձ այցերը էլ ավելի կամրապնդեն առկա բարեկամական հարաբերությունները եւ խթան կհանդիսանան երկու երկրների միջև փոխշահավետ բազմակողմանի համագործակցության համար: Պարոն Աբրահամյանը անհրաժեշտ համարեց փոխգործակցությունը միջազգային կառույցներում: Անդրադառնալով հայ-ուկրաինական հարաբերություններին` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ դրանք ունեն զարգացման լավ հեռանկարներ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում. կողմերի միջև ստորագրվել են ավելի քան 60 միջպետական, միջկառավարական ու միջգերատեսչական պայմանագրեր ու համաձայնագրեր: Դեսպան Բոժկոն շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին արդյունավետ համագործակցության համար` նշելով, որ իր պաշտոնավարության 5 տարիների ընթացքում Հայաստանը զարգացման զգալի հաջողություններ է գրանցել տարբեր ոլորտներում: Բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը, պարոն Բոժկոն համոզմունք հայտնեց, որ համագործակցության մեծ ներուժ կա, մասնավորապես միջխորհրդարանական հարաբերություններում: Նա տեղեկացրեց, որ առաջիկա տարիներին Կիեւի պետական համալսարանում իր նախաձեռնությամբ կստեղծվի հայագիտության ամբիոն: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի հնարավոր այցին Հայաստան, որը կնպաստի երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության զարգացմանը: Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |