ՀՅԴ-ն պահանջում է Արձանագրությունները հանել Հայաստանի խորհրդարանի մեծ օրակարգից![]() 17 սեպտեմբերի 2010 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում շատ քիչ մարդիկ են հավատում, որ երկրի ղեկավարության նախաձեռնողական քաղաքականության շնորհիվ Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը: Այդ մասին ՀՀ ԱԺ-ում կայացած ճեպազրույցում հայտնել է ՀՅ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը: Կարապետյանի խոսքով, Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կգնա միայն ՀՀ ազգային շահերի հաշվին: Նա ընդգծել է նաև, որ հայ-թուրքական Արձանագրությունները պետք է հանել ՀՀ ԱԺ մեծ օրակարգից, քանի որ Թուրքիան պատրաստ չէ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը: ![]() ![]() Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |