Ավետիք Գրիգորայն. Հայաստանի շախմատի հավաքականում բարեկամական մթնոլորտ է տիրում, ինչն, անկասկած, իր արդյունքը կտա![]() 17 սեպտեմբերի 2010 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն ավարտել է ուսումնամարզական հավաքը Խանտի Մանսիյսկում կայանալիք Օլիմպիադայից առաջ, որը կկայանա սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 3-ը: Օլիմպիադային կմասնակցի 1376 շախմատիստ աշխարհի 158 երկրից: Գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի ղեկավարությամբ Ջերմուկում մարզվում էին Օլիմպիադայի կրկնակի չեմպիոններ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը և Ավետիք Գրիգորյանը: Թիմի ավագ Լևոն Արոնյանը բացակայում էր, քանի որ մասնակցում էր «Շախմատի վարպետներ» մրցաշարին: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանն ասել է, որ այս անգամ թիմը ևս պատրաստ է և կաշխատի կրկնել Թուրինի ու Դրեզդենի հաջողությունը: «Մեր հիմնական մրցակիցներն են ՌԴ-ի, Ուկրաինայի, Հունգարիայի, Չինաստանի ու Ադրբեջանի հավաքականները»,-ասել է: 2010թ. Հայաստանի չեմպիոն Ավետիք Գրիգորյանն առաջին անգամ է մասնակցում Օլիմպիադային: Ըստ նրա, դա մեծ պատասխանատվություն է և նա կանի ամեն ինչ, լավ խաղալու համար: Շախմատիստը փաստել է, որ Հայաստանի շախմատի հավաքականում բարեկամական մթնոլորտ է տիրում, ինչն, անկասկած, իր արդյունքը կտա: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |