ՄԱԿ-ը կշարունակի օժանդակել Հայաստանում ներքին տեղահանվածների հիմնախնդիրների լուծմանը17 սեպտեմբերի 2010 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց ներքին տեղահանված անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ուոլտեր Կալինին, ով տարածաշրջանային այցով գտնվում է Հայաստանում: Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց պրն. Կալինին կատարած աշխատանքի համար եւ գոհունակություն արտահայտեց ներքին տեղահանված անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի գրասենյակի հետ բազմամյա արդյունավետ համագործակցության կապակցությամբ: Ուոլտեր Կալինի խնդրանքով նախարար Նալբանդյանն անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին եւ այդ ենթատեքստում նշեց, որ Հայաստանի կառավարությունը առաջնահերթ է համարում ղարաբաղյան հակամարտության արդյունքում Ադրբեջանից բռնագաղթած եւ ներքին տեղահանված շուրջ 450.000 անձանց խնդիրների լուծումը` ընդգծելով, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, երբեք մարդկային ճակատագրերը չի շահարկել եւ նրանց օգտագործել էժանագին քարոզչական նպատակներով, այլ փորձել է իր ունեցած հնարավորությունների սահմաններում առավելագույնս լուծել նրանց խնդիրները: Ուոլտեր Կալինը, արձանագրելով ՀՀ կառավարության և ներքին տեղահանված անձանց իրավունքների հարցերով գրասենյակի միջեւ համագործակցության արդյունավետությունը, նշեց, որ գրասենյակը շարունակելու է օժանդակել Հայաստանում ներքին տեղահանվածների հիմնախնդիրների լուծմանն ուղղված տարբեր ծրագրերի իրականացմանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |