Ալվարդ Պետրոսյան. Կգա ժամանակը և հայերն իրենք կտեղադրեն Աղթամարի Սբ Խաչի գմբեթի խաչը![]() 17 սեպտեմբերի 2010 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը Հրանտ Դինքի սպանության գործով ապտակ էր Թուրքիայի համար: Այդ վճիռը ցրեց Թուրքիայի անհաղթահարելիության մասին միֆը տեղի բնակչության շրջանում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը: Ըստ Պետրոսյանի, Եվրոպական դատարանի որոշումը թուրք հանրության մեջ կասկածներ ծնեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Անդրադառնալով Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչի տեղադրման խնդրին՝ Ալվարդ Պետրոսյանը նշեց, որ Թուրքիան սխալ գործեց, հրաժարվելով տեղադրել խաչը, և հայկական կողմը պետք է օգտագործի դա առավել ակտիվ պահանջատեր լինելով: «Թուրքերը ճիշտ արեցին, որ խաչը չտեղադրեցին, քանի որ հակառակ դեպքում, մենք մոլորված լինելով, կմեկնեինք այնտեղ: Սակայն կգա ժամանակը և հայերն իրեն ձեռքով կտեղադրեն Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու գմբեթի խաչը»,-ասել է նա: ![]() ![]() Սբ. Խաչ եկեղեցի Սբ. Խաչ եկեղեցին վերականգնվել է, սակայն գործում է միայն որպես թանգարան: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս թույլ չեն տալիս եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել: Վերականգնված եկեղեցու բացումը տեղի է ունեցել 2007 թ. մարտի 29-ին: Բացման արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի եպիսկոպոսական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը, Հայաստանի մշակույթի նախարարի օգնական Գագիկ Գյուրջյանը, Թուրքիայի մշակույթի նախկին նախարար Աթիլա Քոչը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |