Նաիրա Զոհրաբյան. Գորան Լինգբլադն իրեն դրսևորել է որպես ադրբեջանական պատվիրակության անդամ![]() 17 սեպտեմբերի 2010 - 19:29 AMT PanARMENIAN.Net - «Շատ ափսոս, որ ԵԽԽՎ-ում համազեկուցողների հանդեպ անվստահության արտահայտման մեխանիզմ չկա, քանի որ Հայաստանի հարցերով համազեկուցող Գորան Լինգբլադը չի կարողանում կատարել իր պարտականությունները»,- ՀՀ խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա նշել է, որ հայկական կողմը Գորան Լինգբլադից չի պահանջում հայամետ դիրքից հանդես գալ, այլ պարզապես ցանկանում է, որպեսզի նա անվերապահ կատարի իր պարտականությունները: «Սակայն Գորան Լինգբլադն իրեն դրսևորել է որպես ադրբեջանական պատվիրակության անդամ, և ԵԽԽՎ-ում առաջիկա հանդիպման ժամանակ Հայաստանի պատվիրակությունն անպայման կհայտնի իր անհանգստությունն այդ առիթով: Եվ եթե անվստահության արտահայտման մեխանիզմ գոյություն ունենար, ապա այդ մեխանիզմը կկիրառվեր Լինգբլադի նկատմամբ»,- նշել է Նաիրա Զոհրաբյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |