Քարամյան եղբայրները պայմանագիր են կնքել ռումինական «Ունիրեա» ակումբի հետ![]() 18 սեպտեմբերի 2010 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին ֆուտբոլիստներ Արման ու Արտավազդ Քարամյանները պայմանագիր են կնքել ռումինական «Ունիրեա» ակումբի հետ, որտեղ նրանք կխաղան մինչև տարեվերջ: Այն բանից հետո, երբ ռումինական «Ստյաուա» ակումբը, որտեղ հանդես էին գալիս Քարամյանները, չերկարացրեց պայմանագիրը, ֆուտբոլիստները մնացին առանց ակումբ: «Ունիրեա» ակումբի պաշտոնական կայքէջում Արտավազդ Քարամյանը խոստովանեց, որ իրենց համար դժվար չի լինի նոր ակումբում, քանի որ նրանք ծանոթ են ռումինական առաջնությանը: 2009-ին «Ունիրեան» դարձավ երկրի չեմպիոն: Այժմ առաջնությունում ակումբը զբաղեցնում է 9-րդ տեղը 9 միավորով: Սեպտեմբերի 18-ին «Ունիրեան» կհանդիպի «Օտելուլի» հետ, և այդ խաղում կարող է տեղի ունենալ նաև հայ ֆուտբոլիստների դեբյուտը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |