Հայ ձյուդոիստները 2 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հայ ձյուդոիստները 2 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-19-ին Սոֆիայում անցնում է ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը

Սեպտեմեբրի 18-ին հայ ձյուդոիստները 2 մեդալ նվաճեցին: Մինչև 55 կգ քաշային կարգում Գրիգոր Իվանյանը հաղթեց Թոմ Շմիդտին (Լյուքսեմբուրգ), իսպանացի Խոակին Գոմեսին և ֆրանսիացի Մաքսիմ Դեֆոնդին և դուրս եկավ եզրափակիչ:

Եզրափակչում Իվանյանի մրցակիցը վրացի Օթար Կայդարաշվիլին էր, որին նա զիջեց և նվաճեց արծաթե մեդալը:

Գոռ Հարությունյանը 60 կք քաշային կարգում նույնպես վստահ սկսեց իր ելույթները և հաղթեց 3 մենամարտում՝ Էմանուել Բրունոյին Իտալիայից, Եվգենի Վրեմեին Մոլդովայից ու Լուկաշ Կիելբասինսկուն Լեհաստանից: Կիսաեզրափակչում Հարությունյանը զիջեց Յաղուբ Շամիլովին ՌԴ-ից և երրորդ տեղի համար պայքարեց մեկ այլ հայ մարզիկ՝ Վահե Թութխալյանի հետ, որը ներկայացնում էր Բելառուսը: Հարությունյանը կարողացավ նվաճել ԵԱ բրոնզե մեդալը:

Անդրանիկ Չափարյանը (73 կգ ք/կ) միայն մեկ հաղթանակ տարավ և չկարողացավ պայքարել մեդալների համար:

Սեպտեմբերի 18-ին ելույթ կունենա Արթուր Կրոյանը (90 կգ ք/կ):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---