Սևանա լճում կանցկացվի «Սպորտով դեպի հասարակություն» խորագրով առագաստանավային առաջնությունը

Սևանա լճում կանցկացվի «Սպորտով դեպի հասարակություն» խորագրով առագաստանավային առաջնությունը

PanARMENIAN.Net - 2010թ սեպտեմբերի 18-19 Սևանա լճում կանցկացվի «Սպորտով դեպի հասարակություն» խորագրով առագաստանավային առաջնություն` ավանդական հայկական առագաստանավերով:

Առաջնությունն անցկացնում է Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի և Հայաստանի առագաստանավային սպորտի ֆեդերացիայի աջակցությամբ:

Առաջնությանը կմասնակցեն վեց հաշմանդամային ակումբների թիմեր:

Բոլոր մասնակիցները Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի կողմից կստանան հուշանվերներ ու պատվոգրեր, իսկ հաղթող թիմը «Lions club» միջազգային ակումբի կողմից կպարգևատրվի հաղթական գավաթով, հաղորդում է Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---