Միջազգային հանրությունը մտահոգված է ԵԱՀԿ ՄԽ ջանքերի անարդյունավետությամբ![]() 18 սեպտեմբերի 2010 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության գծով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ նշանակելու անհրաժեշտության մասին խոսակցությունները վկայում են այն մասին, որ միջազգային հանրությունը մտահոգված է ԵԱՀԿ ՄԽ ջանքերի անարդյունավետությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Ըստ նրա, նման նախաձեռնությունները կարող են ապտակ հանդիսանալ ինչպես ղարաբաղյան հակամարտության միջնորդների, այնպես էլ կողմերի համար: «Բոլոր այդ հաղորդագրությունները վկայում են այն մասին, որ միջնորդներին ու կողմերին հստակ ասում են՝ բավական է, տղաներ, բանակցությունների ժամանակը անսահմանափակ չէ: Ելնելով դրանից, ես կարծում եմ, որ առաջիկայում ճնշումը հակամարտության կողմերի հանդեպ կաճի, իսկ ընդհանուր քաղաքական իրավիճակը Ղարաբաղի խնդրի շուրջ կակտիվանա»,-ասել է փորձագետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |