Երևանում տեղի կունենա բողոքի հանրահավաք՝ Սուրբ Խաչ չօծված եկեղեցում կայանալիք պատարագի դեմ![]() 18 սեպտեմբերի 2010 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ կմատուցվի պատարագ և կկայանա բողոքի հանրահավաք՝ ընդդեմ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ տաճարի շուրջ թուրքական կառավարության կողմից ձեռնարկվող քարոզչական գործողությունների: Ինչպես արդեն հաղորդվել էր, սեպտեմբերի 19-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում վերջին 95 տարում առաջին անգամ կմատուցվի պատարագ: Խոստումներին հակառակ, թուրքական կառավարությունը թույլ չտվեց խաչ տեղադրել եկեղեցու գմբեթին, այն տեղադրվել է մուտքի մոտ: Ըստ Վանի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Զախիր Կանդաշօղլուի, «խաչն անպայման կտեղադրվի, սակայն պատարագից հետո»: Մինչդեռ, քրիստոնեության մեջ չօծված ու գմբեթին խաչ չունեցող եկեղեցում պատարագ մատուցելը մեղք է համարվում: Մինչդեռ, ըստ Թուրքիայի մշակույթի նախարարի խորհրդական Իսմետ Յիլմազի, Սբ Խաչի գմբեթը իտալացի մասնագետներն այնպես են վերականգնել, որ խաչի տեղադրումն անհնար է: «Վան մի խաչ է բերել, որի բարձրությունը 2 մետր է, իսկ քաշը՝ 200 կգ: Եթե այն տեղադրվի, գմբեթը չի դիմանա: Մենք մտադիր ենք կրկին մասնագետներ հրավիրել և հնարավորություն ստեղծել խաչի տեղադրման համար»,-նշել է նա: Պատարագին մասնակցելուց հրաժարվել են Էջմիածինը ու Կիլիկիո կաթողիկոսությունը, Երուսաղեմի պատրիարքությունը, Սփյուռքի բազմաթիվ կազմակերպություններ: Պատարագը կմատուցի ՀԱԵ Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը: Ինչպես նշում են փորձագետները, Թուրքիան բազում պատրվակներ է հորինում՝ խանգարելու համար հայկական եկեղեցու լիարժեք վերականգնման համար: Ըստ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի, շարիաթի օրենքների համաձայն, որոնցով լուռ ղեկավարվում է Թուրքիայի կառավարությունը, չի թույլատրվում խաչ տեղադրել: Երևանյան բողոքի ակցիայի կազմակերպիչն է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել, պատարագը կմատուցի ՀԱԵ սպասավորը, սակայն Սուրբ Էջմիածնում դեռ չեն որոշել, թե կոնկրետ ով է մատուցելու պատարագը: Պատարագին ու բողոքի ակցիային կմասնակցեն ավանդական կուսակցությունների, հոգևորականության ու հանրության ներկայացուցիչներ: Սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սբ Խաչ եկեղեցում կայանալիք պատարագին կմասնակցի միայն Ստամբուլի հայ համայնքը, իսկ պատարագը կմատուցի ՀԱԵ Պոլսո պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը: Պատրիարք Մեսրոբ Մութաֆյանը, որն առողջության պատճառով ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները, հրաժարվել է մեկնել Վան: ![]() ![]() Սբ. Խաչ եկեղեցի Սբ. Խաչ եկեղեցին վերականգնվել է, սակայն գործում է միայն որպես թանգարան: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս թույլ չեն տալիս եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել: Վերականգնված եկեղեցու բացումը տեղի է ունեցել 2007 թ. մարտի 29-ին: Բացման արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի եպիսկոպոսական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը, Հայաստանի մշակույթի նախարարի օգնական Գագիկ Գյուրջյանը, Թուրքիայի մշակույթի նախկին նախարար Աթիլա Քոչը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |