Արգենտինայի հավաքականի պարտությունից հետո Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում իջել է 29-րդ տեղը![]() ![]() PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հավաքականը դարձել է Դևիսի Գավաթ-2010-ի եզրափակչի առաջին մասնակիցը: Կիսաեզրափակչում Գի Ֆորժեի սաները Արգենտինայի հավաքականի, որի կազմում հանդես է գալիս Դավիթ Նալբանդյանը, հետ զույգային հանդիպումից հետո արդեն ապահովեցին իրենց ուղեգիրը եզրափակիչ: Լիոնի Palais des Sports de Gerland կորտերում ընթացող հանդիպումն ավարտվեց ֆրանսիացիների վստահ հաղթանակով` 5:0, հաղորդում է gotennis.ru-ն: Ֆրանսիացիները որոշիչ միավորը ձեռք բերեցին զույգային հանդիպման ժամանակ: Այդ հանդիպմանը Ֆրանսիայի հավաքականի կազմից մասնակցում էին Առնո Կլեմանն ու Միշել Լյոդրան, իսկ Արգենտինայից կորտ էին դուրս եկել Օրասիո Սեբալյոսն ու Էդուարդո Շվանկը: Նախքան զույգային հանդիպումները դիմակայությունը 2:0 էր` հօգուտ ֆրանսիացիների: Դավիթ Նալբանդյանը պարտություն է կրել Գաել Մոնֆիսից, իսկ Խուան Մոնակոն` Միշել Լյոդրայից: ATP նոր վարկանիշում, որը հրապարակվել է սեպտեմբերի 20-ին, Նալբանդյանն իջել է մեկ հորիզոնականով և 1325 միավորով զբաղեցնում է 29-րդ տեղը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |