Սամվել Կարապետյանն Աղթամարի պատարագի մասին. Հայերն ինքները պետք է որոշեն, թե երբ և ինչպես եկեղեցական ծիսակատարություններ ացնկացնեն իրենց հողում![]() 20 սեպտեմբերի 2010 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Հայերն Արևմտյան Հայաստանի բնկիներն են և նրանք պետք է որոշեն` երբ և ինչպես եկեղեցական ծիսակատարություններ ացնկացնեն իրենց հողում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայկական ճարտարապետության ուսումնասիրման հասարակական կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավար, ճարտարապետության պատմաբան Սամվել Կարապետյանը` մեկնաբանելով Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցած պատարագը: Նրա խոսքերով, թուրքական իշխանությունները, վերականգնելով մեկ եկեղեցի, հողին են հավասարեցնում հայկական ճարտարապետության հազարավոր հուշարձաններ` ցանկանալով վերացնել այդ հողից հայերի հետքը: Նա հաղորդել է, որ 2015-ին Սուրբ Խաչը կդառնա 1100 տարեկան, և շատ կարևոր է, որպեսզի հայերն իրենք կազմակերպեն և մատուցեն պատարագ` չսպասելով թուրքական կողմի նախաձեռնությանը կամ հրավերին: Իր հերթին, գրականագետ Վարդան Դևրիկյանն ընդգծել է, որ խաչի տեղադրման հարցը Սբ. Խաչ եկեղեցու գմբեթին նոր քննարկումներ կառաջացնի հայ հասարակության շրջանում: Նա ավելացրել է նաև, որ խաչը տեղադրվելու է հոկտեմբերի 27-ին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |