Ռուբեն Մելքոնյանը հրաժարվել է Սբ Խաչի պատարագին մասնակցելու Թուրքիայի վարչապետի հրավերից![]() 20 սեպտեմբերի 2010 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Սուրբ Խաչում կայացած պատարագը, ինչպես նաև դրան նախորդող ու հաջորդող գործընթացները, թուրքական քարոզչության ֆիասկոն դարձան: Այդ մասին Երևանում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Ըստ նրա, դա նաև ֆիասկո էր Վանի տնտեսության համար: «Այսօր Վանի գործարարների շրջանում հիասթափություն է տիրում»,-ասել է Մելքոնյանը՝ հավելելով, որ թուրք գործարարներին խոստացել էին, որ նա մեծ շահույթ կունենա բազմահազար հայերի այցելությունից, սակայն նման բան տեղի չունեցավ: Ընդ որում հայ փորձագետը նշել է, որ, չնայած նրան, որ թուրքական ԶԼՄ-ները հայտարարում էին, որ պատարգին մասնակցել է շուրջ 4-5 հազար հայ, իրականում պատարագին մասնակցել են 700-800 հայեր: Մելքոնյանը հայտնել է, որ ներկաների քանակն ավելացնելու համար Թուրքիայի կառավարությունը որոշակի քայլեր ձեռնարկեց՝ հրավերներ ուղարկելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից տարբեր հայկական կազմակերպությունների: «Ես ևս նման հրավեր ստացա, սակայն անպատասխան թողեցի այն »,-ասել է հայ փորձագետը: Ընդ որում նա նշել է, որ պատարգի անցկացումը ակտիվացրեց Հայոց ցեղասպանության ժամանակ բռնի դավանափոխված հայերի ժառանգներին: Ինչպես հայտնել է Մելքոնյանը, այսօր շուրջ 100 հոգի է Մուշից ժամանել Սուրբ Խաչ: «Այդ մարդիկ խոստովանել են, որ մահմեդականացված հայերի ժառանգներ են»,-ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |