Հայաստանի և Ուզբեկստանի քաղաքացիներին սպանած Պետերբուրգի ազգայնամոլները հարձակումները կազմակերպել են ֆլեշմոբի սկզբունքով20 սեպտեմբերի 2010 - 17:02 AMT PanARMENIAN.Net - ՌԴ դատախազությանը կից Պետերբուրգի քննչական վարչությունն ավարտեց ազգայնամոլ դեռահասների խմբավորման գործի հետաքննությունը, որը հարձակումներ էր կազմակերպում Ինտերնետի և SMS հաղորդագրությունների միջոցով: Ինչպես հաղորդում է «Սանկտ Պետերբուրգի Կոմերսանտ» թերթը, մոտ 3 տարի առաջ ստեղծված խմբավորման մեջ ընդգրկված էր 25 հոգի: Ծայրահեղականների մեծ մասը ծանոթադել են ինտերնետի միջոցով, իսկ իրենց գործողությունները կատարել են ֆլեշմոբի սկզբունքով՝ ակցիաների անցկացման ժամանակի և վայրի մասին պայմանավորվում էին SMS-հաղորդագրությունների միջոցով: 2007 թվականի օգոստոս-դեկտեմբերին խմբավորման անդամները «12 հարձակում են կատարել քաղաքացիների վրա, այդ թվում 2 սպանություն և 1 սպանության փորձ: Ամենամեծ հնչեղությունը ստացան Հայաստանի ու Ուզբեկստանի քաղաքացիների սպանությունները, ինչպես նաև Տուվայից լրագրողուհի Սայանա Մոնգուշի դաժան ծեծը: Հետաքննությանն մանրամասները չեն բացահայտվում, սակայն, գործի բացահայտման համար հիմք ծառայեցին այն տեսանյութերը, որոնք դեռահասները ինտերնետում էին տեղադրել: Հանցագործությունների կատարման մեղադրանքը ներկայացվել է խմբավորման 25 անդամներին: Նախորդ շաբաթվա ընթացքում քրեական գործն ուղարկվեց Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարան գործի քննության համար: Լսումների օրը դեռևս չի նշանակվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |