Աբրահամ-Ֆրոչ մենամարտը կարող է կայանալ նոյեմբերի 27-ին կամ դեկտեմբերի 18-ին![]() ![]() PanARMENIAN.Net - «Արթուր Աբրահամը կարող է Կառլ Ֆրոչի հետ մենամարտ անցկացնել նոյեմբերի 27-ին կամ դեկտեմբերի 18-ին»,- միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի պրոմոուտեր Վիլֆրենդ Զաուերլանդի խոսքերն է մեջբերում ruslife.eu-ն: Աբրահամն ու Ֆրոչը պետք է հոկտեմբերի 2-ին հանդիպեին Մոնակոյում` «Super Six» առաջնության շրջանակներում: Սեպտեմբերի 13-ին Մոնակոյում պետք է կայանար բռնցքամարտիկների մասնակցությամբ մամլո ասուլիսը: Սակայն պարզ դարձավ, որ մեջքի վնասվածքի պատճառով Ֆրոչը չի կարողանա ռինգ դուրս գալ այդ օրը: «Մենք այժմ բանակցություններ ենք վարում: Մենք տվել ենք մեր համաձայնությունը, և շուտով «Showtime» հեռուստաալիքը կհայտարարի ճշգրիտ ամսաթիվը»,- ARD ալիքին տված հարցազրույցում նշել է Վիլֆրենդ Զաուերլանդը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |