Հայաստանում գործազուրկների թիվը կրճատվում է![]() PanARMENIAN.Net - Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն, 2010-ի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում միջին ամսական աշխատավարձը ավելացել է 7.8 %-ով 2009-ի նույն շրջանի համեմատ` կազմելով 105 613 դրամ: Ինչպես հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, միաժամանակ ընթացիկ տարվա հուլիսի հետ համեմատած աշխատավարձի մակարդակը մեծացել է 7.7 %ով: Միաժամանակ միջին ամսական աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում աճել է 4.7 %ով` կազմելով 85 368 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում աճել է 9%-ով` կազմելով 132 518 դրամ: Միևնույն ժամանակ, Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 2010-ի հունվար-օգոստոսին 2009-ի նույն շրջանի համեմատ կրճատվել է 1.4%ով` կազմելով 82 600 մարդ: Ընդ որում` օգոստոսին հուլիսի համեմատ գործազուրկների թիվը կրճատվել է 1.7%-ով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |