Թուրքիայի հայերն առաջարկել են թուրքական իշխանություններին վերանորոգել հայկական Սբ Կիրակոս եկեղեցին23 սեպտեմբերի 2010 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարգը իդեալական գովազդ էր, որ պատրաստել էին Թուրքիայի իշխանությունները զբոսաշրջիկներին գրավելու համար: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի աշխատակից Քրիստինե Մելքոնյանը: Ըստ նրա, այսօրվա Թուրքիան հայկական վանքերի ու եկեղեցիների վերականգնմամբ ձգտում է դուր գալ Եվրոպային և զարգացնել երկրի արևելյան շրջանների տնտեսությունը: Իր հերթին պատմաբան, պրոֆեսոր Աշոտ Այրունին ընդգծել է, որ Թուրքիայի հայ համայնքը, այդ թվում նաև ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարք Արամ Աթեշյանը, առաջարկել է թուրքական իշխանություններին վերանորոգել հայկական Սբ Կիրակոս եկեղեցին, որը գտնվում է Դիարբեքիրում: «Եթե Թուրքիան վերականգնի հայկական վանքերն ու եկեղեցիները հայ ճարտարապետության պահանջներին համաձայն, այդ քայլը միայն ողջունելի կլինի»,-ասել է պատմաբանը: Ըստ մասնագետների, Սբ Կիրակոս եկեղեցու բացումը կօգնի մահմեդականացված հայերին վերադառնալ քրիստոնեական հավատին:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |