Աղթամարում պատարագի օրը թուրքական իշխանությունները օտարերկրացիներին ներկայացրել են Վանի խեղաթյուրված պատմությունը![]() 23 սեպտեմբերի 2010 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի օրը թուրքական իշխանությունները օտարերկրացիներին ներկայացրել են Վանի խեղաթյուրված պատմությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել են հայ լրագրողները, որոնք ներկա են եղել պատարագին: Լրագրող Հասմիկ Համբարձումյանն ընդգծել է, որ հայ լրագրողների աշխատանքին խոչընդոտում էին ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքարանի ներկայացուցիչները: Նա ափսոսանք է հայտնել առ այն, որ Սբ Խաչ եկեղեցին որպես թանգարան է գործում: Բոլոր լրագրողները միաձայն հաստատեցին, որ թուրքական կողմի սպասումները չարդարացան, քանի որ պատարագին մասնակցելու նպատակով Վան էր ժամանել ընդամենը մի քանի հարյուր հայ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |