Կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործական ուղին ապ րելու ու գործելու ուղեցույց է դառնալու արվեստի իսկական նվիրյալների համար23 սեպտեմբերի 2010 - 18:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Հարությունյանին` ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Հանրապետության ղեկավարի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ձեր հարուստ կենսագրությունը վաղուց արդեն իր հաստատուն տեղն է գտել հայ երաժշտարվեստի տարեգրության մեջ, դարձել նրա վառ էջերից մեկը: Վստահ եմ` ստեղծագործական ուղին, որը Ձեզ համաժողովրդական գնահատանք բերեց, ապրելու ու գործելու ուղեցույց է դառնալու արվեստի իսկական նվիրյալների համար: Ձեր ավելի քան 70-ամյա ստեղծագործական գործունեությամբ Դուք բազմիցս ապացուցել եք, որ Ձեզ համար կյանքի բարձրագույն չափանիշը արվեստն է, իսկ արվեստի չափանիշը` կատարելությունը»: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |