Ամստերդամի «De Nieuwe Ooster» գերեզմանատանը հայ նահատակների հիշատակին նվիրված խաչքար է տեղադրվել![]() 24 սեպտեմբերի 2010 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին Ամստերդամի «De Nieuwe Ooster» գերեզմանատան կենտրոնական հրապարակներից մեկում տեղի ունեցավ Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերում զոհված հայ նահատակների հիշատակին նվիրված խաչքարի բացման հանդիսավոր արարողություն, որը կատարեցին հոլանդահայ հոգեւոր առաջնորդ Տաթեւ վարդապետ Մուրադյանը եւ Հաագայում ՀՀ հյուպատոս Արշակ Մանուկյանը, որից հետո տեղի ունեցավ խաչքարի օծման ծիսակատարություն: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, խաչքարը պատրաստված է բելգիական բազալտ քարից, քանդակագործն է հոլանդաբնակ Էդուարդ Հարությունյանը, որի «Աղբյուր» արձանը երկու շաբաթ առաջ տեղադրվել էր Կապելլե քաղաքի հրապարակներից մեկում: Խաչքարի պատրաստումն ու տեղադրումը հովանավորել է Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու հոգեւոր վարչությունը: Խաչքարի վրա հայերեն եւ հոլանդերեն լեզուներով գրված է «Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց...» եւ «Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի...»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |