Ճապոնիան 2.5 մլն դոլար է հատկացրել աղետների ռիսկերի գնահատման համատեղ նախագծի անցկացման համար24 սեպտեմբերի 2010 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երևանում տեղի է ունեցել ՀՀ-ում սեյսմիկ ռիսկերի գնահատման և կառավարման պլանավորման հայ-ճապոնական համատեղ ծրագրին նվիրված համաժողով, որը մեկնարկել է 2010-ի սեպտեմբերի 5-ին: Այդ ծրագիրը նախատեսում է հետազոտություններ Երևանում և Հայաստանի մարզերում գրունտի կայունության, շենքերի սեյսմակայունության և բնական աղետների ժամանակ բնակչության վարքագծի մասին իրազեկման վերաբերյալ: Ծրագիրը տևելու է 2 տարի, և դրա ավարտին ներկայացվելու է սեյսմիկ ռիսկերի գնահատման կառավարման պլան, իսկ Հայաստանին տրամադրվելու է անհրաժեշտ տեխնիկական օգնություն Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից (JICA): Նախագիծը ֆինանսավորում է ճապոնական կողմը, որը հատկացնելու է 2.5 մլն դոլար: Ծրագրի առաջին փուլի ավարտին 2011-ի մայիսին 3 հայ փրկարարներ վերապատրաստում կանցնեն Ճապոնիայում ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |