Ծաղկաձորում 10 երկրների ներկայացուցիչներ կքննարկեն նախկին ԽՍՀՄ երկրների համար դոպինգ-կենտրոնի բացման հարցը24 սեպտեմբերի 2010 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-28-ը Ծաղկաձորում տեղի կունենա Արևելյան Եվրոպայի հակադոպինգային կազմակերպության խորհրդի նիստը: Նիստը կազմակերպվել է միջազգային հակադոպինգային գործակալության (WADA), Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի և սպորտային բժշկության հանրապետական հակադոպինգային կենտրոնի կողմից: Նիստին կմասնակցեն 10 երկրների ներկայացուցիչներ` Հայաստան, Ալբանիա, Բելառուս, Բոսնիա-Հերցեգովինա, Վրաստան, Մակեդոնիա, Մոլդովա, Սերբիա, Ռուսաստան և Ուկրաինա: Քննարկվելու է նաև նախկին ԽՍՀՄ երկրների համար դոպինգ-կենտրոնի բացման հարցը: Այդ կենտրոնի կառուցման հավակնորդը Բելառուսի մայրաքաղաք Մինսկն է: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի մամլո ծառայությունը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |