Իրանի նախագահը 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության համար մեղադրել է ԱՄՆ-ին ու Իսրայելին

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ելույթը սկանդալ է առաջացրել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում: ԱՄՆ-ի ու ԵՄ բոլոր երկրների պատվիրակությունները լքել են ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստերի դահլիճը՝ բողոքելով Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի սեպտեմբերի 11-ի իրադարձությունների մասին հայտարարությունների դեմ:

Ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ Ահմադինեժադը հայտարարեց, որ սեպտեմբերի 11-ի իրադարձությունները ԱՄՆ իշխանությունները կարող էին ծրագրել Իսրայելիn պաշտպանելու համար: Ըստ Ահմադինեժադի, «ամերիկյան ժողովրդի մեծամասնությունը, ինչպես նաև աշխարհի ժողովրդների մեծ մասը» համաձայն են, որ սեպտեմբերի 11-ի իրադարձությունները կազմակերպվել էին ԱՄՆ իշխանությունների կողմից՝ կասեցնելու համար ամերիկյան տնտեսության անկումը և ուժեղացնելու համար ազդեցությունը Մերձավոր Արևելքում սիոնիստական ռեժիմի փրկության համար»:

Իրանի նախագահը կոչ է արել 2011 թվականը հայտարարել միջուկային զինաթափման տարի՝ նշելով, որ պետք չէ «միջուկային էներգետիկան շփոթել միջուկային ռումբերի հետ»: «ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներից մի քանիսը, միջուկային տերությունները, հավասարեցրել են ռումբը միջուկային էներգետիկայի հետ և թույլ չեն տալիս մյուսներին օգտվել դրանից՝ ճնշում գործադրելով ՄԱԳԱՏԷ-ի վրա»,-հայտարարել է Ահմադինեժադը, հաղորդում է BBC-Russian-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---