Ռիչ Գոլդմանը Երևանում կայանալիք TEDx խորհրդաժողովի շրջանակներում կներկայացնի սոցիալական մեդիաների օգտագործման իր «նոու-հաուն»![]() 24 սեպտեմբերի 2010 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Synopsys Armenia-ի գլխավոր տնօրեն Ռիչ Գոլդմանը հանդես կգա սեպտեմբերի 25-ին Երևանում կայանալիք TEDx խորհրդաժողովում՝ սոցիալական մեդիաների օգտագործման վերաբերյալ ելույթով: Այդ մասին նա հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Ըստ Գոլդմանի, խորհրդաժողովի կազմակերպիչներին առավելապես ոգևորել է նեղ մասնագիտացում ունեցող ընկերությունների մարքեթինգում սոցիալական մեդիաների օգտագործման թեման: «Գիկերի» (տեխնոլոգիաներով տարված մարդկանց) շրջանում սոցիալական մեդիաների օգտագործման մասին իր «նոու-հաուն» նա մշակեց, երբ 2 տարի առաջ նշանակվեց Synopsys-ի կորպորատիվ մարքեթինգի գծով փոխտնօրենի պաշտոնում: «Սիլիկոնային հովտում ամեն օր անցնում են սեմինարներ, նվիրված բիզնեսի ու սպառողների համար աշխատող ընկերությունների մարքեթինգում սոցիալական մեդիաների կիրառմանը: Սակայն այդ ամենը քիչ կարող էր օգնել ինձ, քանի որ մեր ընկերությունը չի աշխատում այդ մոդելներից և ոչ մեկով»,-ասել է Ռիչ Գոլդմանը: Ամենամեծ բարդությունն, ըստ Գոլդմանի, այն է, որ «գիկերը» խուսափում են սոցիալական կապերից և ատում են մարքեթինգ բառը: «Ուստի մենք որոշել ենք նոր հանրություն ստեղծել սոցիալական մեդիաների առկա կանալներով՝ Facebook, Twitter, LinkedIn և այլն: Առաջին անգամ մենք կարողացանք օգտագործել սոցիալական ցանցերը միկրոէլեկտրոնիկայի նախագծման ոլորտում»,-ասել է նա: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |