Հայաստանում ԱՄՀ ծրագիրն ավելի լավ է իրականացվում, քան մյուս երկրներում

Հայաստանում ԱՄՀ ծրագիրն ավելի լավ է իրականացվում, քան մյուս երկրներում

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության փոխտնօրեն Ռատնա Սահայի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Գիլյերմո Տոլոսան։

Կողմերը քննարկել են Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից իրականացվող ընթացիկ ծրագրի մանրամասներ։ Ռատնա Սահայը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող ծրագրի կատարողականի մակարդակը ի համեմատ մի շարք այլ երկրների և գոհունակությամբ նշել, որ Հայաստանի տնտեսությունը թեպետ դանդաղ, բայց վերականգնման փուլ է մտել։

Նա նաև ողջունել է ֆինանսական շուկայում կայունության պահպանման ուղղությամբ ՀՀ Կենտրոնական բանկի ձեռնարկած քայլերը։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է արվել նաև միջնաժամկետ ծախսերի ծրագրին առնչվող հարցերին։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---