Տիգրան Սարգսյանը մասնակցել է Արամ Իսաբեկյանի ցուցահանդեսի բացմանը

Տիգրան Սարգսյանը մասնակցել է Արամ Իսաբեկյանի ցուցահանդեսի բացմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Արամ Իսաբեկյանի անհատական ցուցահանդեսի բացմանը: «Ի դեմս Իսաբեկյանի մենք տեսնում ենք ոչ միայն նկարչի, ով ունի հստակ քաղաքացիական դիրքորոշում և մտավորականի կեցվածք, այլև անհատականության, ով դաստիարակում է երիտասարդ սերունդներ»,- իր խոսքում նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը նկարիչների միությունում այսօր բացված Արամ Իսաբեկյանի անհատական ցուցահանդեսի ժամանակ:

Միջոցառմանը ներկա էին Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք, մշակույթի բազմաթիվ գործիչներ:

Շրջելով ցուցասրահում` վարչապետը ծանոթացել է Արամ Իսաբեկյանի շուրջ քառասուն տարիների ստեղծագործական կյանքի արդյունք հանդիսացող կտավներին, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---