Հայաստանում Ուկրաինայի նոր դեսպանը աջակցություն է խոստացել Ուկրաինայի հայ համայնքին![]() 25 սեպտեմբերի 2010 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Կիևում նախօրեին տեղի է ունեցել Ուկրաինայի ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների հասարակական կազմակերպությունների համաուկրաինական խորհրդի ղեկավար, Ուկրաինայի Հայերի ազգային կոնգրեսի նախագահ Աշոտ Ավանեսյանի հանդիպումը ՀՀ-ում Ուկրաինայի նորանշանակ դեսպան Իվան Կուխտայի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ուկրաինական կապերի ակտիվացմանը վերաբերող հարցեր: Ավանեսյանը պատմել է Ուկրաինայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված միջոցառումների մասին: Իր հերթին Կուխտան աջակցություն է հայտնել այդ ակտիվ նախաձեռնություններին և խոստացել է ամեն կերպ նպաստել դրված նպատակներին ու խնդիրներին, հայտնում է Analitika.at.ua-ն: Ուկրաինայի նախագահը հուլիսի 22-ի հրամանագրով Իվան Կուխտային նշանակել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան: Նախկինում Կուխտան ղեկավարում էր Ռուսաստանում Ուկրաինայի դեսպանատան հյուպատոսական բաժինը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |