Շախմատի օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կխաղա առաջատարի հետ![]() 25 սեպտեմբերի 2010 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ին Խանտի Մանսիյսկում տեղի կունենա Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 5-րդ տուրը: Այս տուրում ՀՀ տղամարդկանց հավաքականը կխաղա Ռուսաստանի երկրորդ հավաքականի հետ, որը չի կրել ոչ մի պարտություն և 8 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է: Հայաստանի հավաքականը ևս միայն հաղթանակներ է գրանցել իր հաշվին, սակայն լրացուցիչ արդյունքներով Օլիմպիադայում զբաղեցնում է 7-րդ տեղը: Կկայանան հետևյալ պարտիաները՝ Լևոն Արոնյան-Յան Նեպոմնյաշի, Վլադիմիր Հակոբյան-Եվգենի Ալեքսեև, Գաբրիել Սարգսյան-Նիկիտա Վիտիուգով և Արման Փաշիկյան-Արտյոմ Տիմոֆեև: ՀՀ կանանց հավաքականն այս տուրում կհանդիպի Հունաստանի հավաքականի հետ: Էլինա Դանիելյանը կխաղա Էլենա Դեմբոյի, Լիլիթ Մկրտչյանը՝ Աննա Մարիա Բոցարի, Լիլիթ Գալոյնը՝ Մարինա Մարկուպուլոյի, իսկ Նելլի Աղինյանը՝ Վերա Պապադոպուլոյի հետ: Հայ շախմատիստուհիները 6 միավորով 12-րդ տեղում են: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |