Հայաստանի ֆուտզալի հավաքականը կխաղա 2012 թվականի Եվրոպայի առաջնության սկզբնական փուլում

Հայաստանի ֆուտզալի հավաքականը կխաղա 2012 թվականի Եվրոպայի առաջնության սկզբնական փուլում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին ՈւԵՖԱ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Եվրոպայի 2012թ. ֆուտզալի առաջնության վիճակահանությունը: Առաջնությանը կմասնակցի 42 հավաքական, որոնցից 11-ը և առաջնության կազմակերպիչ Խորվաթիան կխաղան եզրափակիչ փուլում:

ՀՀ հավաքականը կխաղա 2012 թվականի Եվրոպայի առաջնության սկզբնական փուլում: Ըստ վիճակահանության B խմբում Հայաստանի մրցակիցները կլինեն Հունաստանի, Լատվիայի, Իսլանդիայի հավաքականները:

Խաղերը կկայանան 2011թ. հունվարի 20-24 Իսլանդիայում: Որակավորման փուլ դուրս կգա միայն խմբում առաջին տեղը զբաղեցրած թիմը, հաղորդում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---