Պան Գի Մուն. Դիպուկահարների հեռացումը կամրապնդի զինադադարը Հայաստանի և Ադրբեջանի միջև26 սեպտեմբերի 2010 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում ՄԱԿ ԳՎ 65-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունին: Պան Գի Մունը բարձր գնահատեց Հայաստանի դերակատարությունը ՄԱԿ-ի նպատակների իրականացման գործում և մասնակցությունը Հազարամյակի զարգացման նպատակների գագաթաժողովին: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշեց, որ ինքը սատարում է շփման գծից դիպուկահարների հետքաշմանը, ինչը զգալիորեն կնպաստի զինադադարի ամրապնդմանը: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ կիսում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեսակետը և հույս հայտնեց, որ Ադրբեջանը ևս կընդունի այս կապակցությամբ բազմիցս արված առաջարկությունը: Ներկայացնելով մեկ տարի առաջ Հայաստանի արտգործնախարարի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի միջև կայացած հանդիպումից ի վեր Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման ճանապարհին տեղի ունեցած զարգացումները` Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հայ-թուրքական կարգավորման գործընթացին ցուցաբերած անվերապահ աջակցության համար: Ավարտելով այցելությունը Նյու-Յորք` Էդվարդ Նալբանդյանը մեկնեց Բոստոն, ուր նախատեսված է նրա ելույթը Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում և հանդիպումը հայ համայնքի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |