Բրիտանական HSBC-ի գլխավոր տնօրենը մինչև տարեվերջ կարող է հրաժարական տալ![]() 27 սեպտեմբերի 2010 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խոշորագույն բանկի, բրիտանական HSBC Holdings Plc-ի գլխավոր գործադիր տնօրեն Մայքլ Գեոգեգանը մինչև տարեվերջ կարող է հրաժարական տալ: Ինչպես ակնկալվում է, նրան կփոխարինի ներդրումային բանկինգի ստորաբաժանման ղեկավար Ստյուարտ Գուլիվերը: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին: HSBC-ի ֆինանսական տնօրեն Դուգլաս Ֆլինտը տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում կփոխարինի տնօրենների խորհրդի նախագահ Սթիվեն Գրինին: Դուգլաս Ֆլինտի պաշտոնում նշանակվել է Յեն Մըքքեյը՝ HSBC-ի ստորաբաժանումների ղեկավարներից մեկը Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: 56-ամյա Մայքլ Գեոգեգանն աշխատել է HSBC-ում 37 տարի, նա գլխավոր գործադիր տնօրեն է նշանակվել 2006 թվականին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |