Գագիկ Գինոսյան. Ազգային մշակույթն ազգային ինքնության պահպանման հիմքն է27 սեպտեմբերի 2010 - 14:29 AMT PanARMENIAN.Net - «Մենք մի շարք ծրագրեր ենք իրականացնում ՀՀ մշակույթի նախարարության հետ, սակայն Հայաստանին անհրաժեշտ է բարձր մակարդակով մշակված մշակութային քաղաքականություն»,- այսօր մամլո ասուլիսում հայտարարել է «Կարին» ազգագրական երգ ու պարի համույթի ղեկավար, մշակութաբան և ազգագրագետ Գագիկ Գինոսյանը: Նրա խոսքերով, ազգային մշակույթն ազգային ինքնության պահպանման հիմքն է, ուստի այն պետք է առաջնային նշանակություն ունենա պետության համար: «Եթե Հայաստանի վարչապետն աջակցում է ջազային փառատոնների անցկացմանը, իսկ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան այցելած արտասահմանցի հյուրերին տանում է ջազ-ակումբ, դա խոսում է պետության առաջին այրերի նախապատվությունների մասին»,- ասել է Գինոսյանը և ավելացրել, որ եթե հյուրերին տանեն Խաչատրյանի և Կոմիտասի ստեղծագործությունների համերգներին, ապա բոլոր նախարարները կհետևեն նրանց օրինակին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |