Ադրբեջանը պետք է պահանջի իր սպանված դիվերսանտի դին ոչ թե Հայաստանից, այլ Արցախից![]() 27 սեպտեմբերի 2010 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմն ամեն գնով փորձում է սպանված ենթասպա Մուբարիզ Իբրահիմովի դին փոխանցելու հարցը հումանիտար ոլորտից տեղափոխել քաղաքական ոլորտ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը: «Սպանված ադրբեջանցի դիվերսանտի մաիմինը մինչ օրս չեզոք գոտում է գտնվում՝ ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այն, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մոսկվայի ու Ամենայն Ռուսիո պատրիարքի նախաձեռնությամբ միջնորդության խնդրանքով դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վկայում է այն մասին, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ներքաշել Հայաստանին հակամարտության մեջ և գործն այնպես ներկայացնել, թե իբր Իբրահիմովը սպանվել է ՀՀ բանակի զինծառայողների կողմից: Այլ կերպ, քան սադրանք, սա դժվար է անվանել: Մինչդեռ, Ադրբեջանը նման խնդրանքով պետք է դիմի ոչ թե Հայաստանին, այլ ԼՂՀ-ին»,-ասել է Բաբայանը՝ հավելելով, որ Բաքվում գերիշխում է իրականության ոչ համարժեք ընկալումը: Հունիսի 18-ին Չայլու գյուղի շրջանում ադրբեջանական խումբը փորձել է ներխուժել ԼՂՀ տարածք: Կարճատև ձեռնամարտի արդյունքում զոհվել է Ադրբեջանի ազգային բանակի ենթասպա Մուբարիզ Իբրահիմովը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |